Fast Media-ն բազմիցս է ապացուցել, որ Հայաստանում անցկացվող տարատեսակ սպորտային իրադարձությունների ամենավստահելի գործընկերն ու համակազմակերպիչն է։
Վերջին տասնամյակում Fast Media-ն հովանավորել և աջակցել է Հայաստանում գործող գրեթե բոլոր մարզական ֆեդերացիաներին, սպորտային ակումբներին և մարզիկներին՝ դառնալով Հայաստանում անցկացվող բազմաթիվ մարզական միջոցառումների ամենավստահելի գործընկերն ու համակազմակերպիչը:
Ընկերությունը հեռարձակում է հայկական սպորտ` ցուցադրելով մասշտաբային հաղորդումներ, տարբեր հայտնի սպորտաձևերի կարևոր հանդիպումներ և մրցաշարեր։
Fast Media-ն պատմում է այնպիսի մարդկանց մասին, ովքեր գնում են դեպի հաջողությունը, բայցև չեն վախենում անհաջողությունից: Երբեք չհանձնվել, մշտապես պայքարել, հաղթել և շարունակել գրավել նորանոր բարձունքներ: Սա է մեր տեսլականը: Մենք խորապես գնահատում ենք մարդկանց, ովքեր ստեղծում են իրական արժեքներ, պայքարում լավագույնի համար։ Նրանց հաջողության պատմությունները մենք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Fast Media-ի առաքելությունը Հայաստանի թիվ մեկ մարզական հեռուստաալիքը դառնալն ու հայկական սպորտի զարգացմանը նպաստելն է։ Մենք անում են ամեն հնարավորը, որպեսզի հասարակության համար սպորտը դառնա ապրելակերպ։ Մեր գործունեությամբ փաստում ենք, որ սպորտը կյանք է, իսկ չբացահայտված ներուժի բացահայտումը նոր հաջողության մեկնարկի գրավականն է:
Մեր թիմն աշխատում է Ձեր հաճելի և բացառիկ ժամանցը ապահովելու համար: